GeezerVisonThe World Wide Web, restored to 800 pixels of glory. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Home|About|Gaming cabinet|Archives|How it works|Starter sites | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
GeezerVison is showing hy.wikipedia.org — Google Chrome - Վիքիպեդիա
Գուգլ Քրոմ (անգլ.՝ Google Chrome), ցանցային դիտարկիչ է, որը թողարկվել է Գուգլ ընկերության կողմից և օգտագործում է WebKit շարժիչը։ ՏարածվածությունԳուգլ Քրոմը ամենատարածված բրաուզերն է աշխարհում, հարցման մասնակիցների 37%-ը նախընտրում է այս բրաուզերը[4]։ Պատմություն6 տարի շարունակ Google կազմակերպության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը հավանություն չէր տալիս նոր ցանցային դիտարկիչ ստեղծելու մտքին։ Նա չէր ուզում մասնակցել վեբ-զննարկիչների կատաղի կռիվներին։ Սակայն երբ մի քանի ծրագրավորողներ ստեղծում են Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի ցուցադրական տարբերակը, Շմիդտին այնքան է դուր գալիս այն, որ նա փոխում է իր կարծիքը։ Այսպես ստեղծվում է Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի առաջին տարբերակը։ Պաշտոնական թողարկումԳուգլ Քրոմը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայանում 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Տարբերակների պատմություն
ԱռանձնահատկություններըԳուգլ Քրոմի նպատակն է իր ցանցային դիտարկիչը դարձնել ավելի անվտանգ, արագ և հաստատուն։ 2009 թ. հունիսի 9-ին Գուգլ Քրոմի ստեղծողները տվեցին ոչ պաշտոնական հարցազրույց, որտեղ նշեցին իրենց հետագա ռազմավարությունը, որը կայանում էր ցանցային դիտարկիչը դարձնել առավելագույնս թեթև և արագ ու միևնույն ժամանակ նվազագույն հնարավորություններով ապահովված, իսկ ավելի շատ հնարավորություններ կարելի էր ձեռք բերել բեռնելով հատուկ լայնացումները, որոնք հասանելի են Chrome Web Store համացանցային խանութում։ ԱնվտանգությունGoogle Chrome-ը պարբերաբար թարմացնում է երկու սև ցուցակները (մեկը ֆիշինգի և մեկը չարամիտ ծրագրերի համար) և զգուշացնում է օգտատերերին, երբ նրանք այցելում են դրոշակավորված կայք։ Ծառայությունը հասանելի է նաև ուրիշների կողմից անվճար հանրային API-ի միջոցով, որը կոչվում է Google Safe Browser API: Chrome-ը վերաբերվում է յուրաքանչյուր ներդիրին որպես առանձին գործընթաց; Այսպիսով, եթե ներդիրը դադարեցվի, ամբողջ բրաուզերը չի տուժի։ Բացի այդ, ամբողջ զննարկիչը աշխատում է ավազատուփում, ուստի չարամիտ ծրագրերը չեն կարող ազդել ձեր համակարգչի վրա, եթե ուղղակիորեն սեղմեք դրա վրա[19]։ Ծանոթագրություններ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| You are visitor 01402503 — GeezerVison does not store the pages you look up. Best viewed with Netscape Navigator 4.7 or Internet Explorer 6 at 800×600. No cookies required. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||