GeezerVison is showing hy.wikipedia.org — USB Type-C - Վիքիպեդիա
24-կոնտակտային USB-միակցիչ «C» տեսակ (Type-C)
USB Type-C կամ USB-C[1] (կարդացվում է՝ յու-էս-բի թայփ սի կամ յու-էս-բի-սի), USB-ի սպեցիֆիկացիա USB-սարքերի և USB-մալուխների համար ունիվերսալ կոմպակտ երկկողմանի 24-կոնտակտային միակցիչի համար[2]:
MacBook նոութբուքի USB Type-C միակցիչ (միակցիչ) և USB Type-C միակցիչով մալուխ
USB Type-C միակցիչի սպեցիֆիկացիայի 1.0 տարբերակը հրապարակվել է USB մշակողների ֆորումի կողմից 2014 թվականի օգոստոսին[3]: Մշակվել է նույն ժամանակ, ինչ USB 3.1 սպեցիֆիկացիան:
USB Type-C միակցիչ կարող են ունենալ պերիֆերիկ սարքերը և համակարգիչները: USB Type-C-ն նոր սերունդ է նախորդ USB ստանդարտների A և B տեսակի միակցիչների և մալուխների նկատմամբ[4][5]։ Նախորդ տարբերակների համամեատ USB-C միակցիչը տարբերվում է նրանով, որ հորիզոնականորեն սիմետրիկ է և սարքին միանում է ցանկացած կողմով:
USB Type-C միակցիչի օգտագործումը չի երաշխավորում, որ սարքը իրականացնում է բարձր արագության USB 3.1 Gen1/Gen2 ստանդարտը կամ USB Power Delivery արձանագրությունը[6]:
Սպեցիֆիկացիաներ
24-կոնտակտային երկկողմանի միակցիչը բավականին կոմպակտ է՝ չափերով մոտ USB 2.0 ստանդարտի Micro-B միակցիչներին: Միակցիչի չափերը՝ 8,4 մմ × 2,6 մմ: Միակցիչն օգտագործում է չորս զույգ կոնտակտ՝ սնուցման և հողանցման համար, երկու դիֆերենցիալ զույգ D+/D− High-Speed արագություններով տվյալների փոխանցման համար (USB Type-C մալուխում միացված է միայն զույգերից մեկը), չորս դիֆերենցիալ զույգ SuperSpeed բարձր արագության ազդանշանների փոխանցման համար, երկու օժանդակ կոնտակտ (sideband), երկու կարգավորման կոնտակտ մալուխի կողմնորոշումը որոշելու համար, կարգավորման տվյալների ալիք (BMC կոդավորում — biphase-mark code) և +5 V սնուցման կոնտակտ ակտիվ մալուխների համար[7][8][9]: Նախկինում արտադրված սարքերի USB Type-C միակցիչով համակարգչին միացումը կպահանջի մալուխ կամ ադապտեր A կամ B տեսակի խրոցակով կամ միակցիչով մեկ ծայրում և USB Type-C խրոցակ՝ մյուս ծայրում: Ստանդարտը չի թույլատրում USB Type-C միակցիչով ադապտերներ, քանի որ դրանց օգտագործումը կարող էր ստեղծել մալուխների «բազմաթիվ սխալ և պոտենցիալ վտանգավոր» համակցություններ[10]:
USB 3.1 մալուխը ծայրերում երկու USB-C միակցիչներով պետք է համապատասխանի սպեցիֆիկացիային՝ պարունակի հաղորդիչ, լինի ակտիվ, ունենա էլեկտրոնային նույնականացման չիպ, որը թվարկում է գործառույթների նույնականացուցիչները՝ կախված ալիքի կարգավորումից և վենդորի կողմից սահմանվող հաղորդագրություններից (VDM) USB Power Delivery 2.0 սպեցիֆիկացիայից: USB Type-C միակցիչը աջակցում է 1,5 Ա կամ 3 Ա հոսանքով սնուցման ուղիներին 5 Վ լարումով՝ հիմնական սնուցմանը լրացում: Սնուցման աղբյուրը պետք է տեղեկացնի հոսանքի ավելացման մասին կարգավորման ալիքի միջոցով կամ աջակցի USB Power Delivery սպեցիֆիկացիային կարգավորման կոնտակտի միջոցով (BMC կոդավորում) կամ ավելի հին ազդանշանների՝ VBUS կոնտակտի միջոցով BFSK-ով կոդավորված: USB 2.0 մալուխը, որը չի աջակցում SuperSpeed ուղուն, չի պարունակում էլեկտրոնային նույնականացման չիպ, բացառությամբ այն դեպքի, երբ չի կարող փոխանցել 5 Ա հոսանք:
Այլընտրանքային ռեժիմներ
USB Type-C միակցիչը նաև աջակցում է այլընտրանքային ռեժիմներ (անգլ.՝ alternate mode), երբ կոնտակտները տվյալներ են փոխանցում այլ արձանագրությունների միջոցով՝
DisplayPort-ի այլընտրանքային ռեժիմ - հրապարակվել է VESA-ի կողմից 2014 թվականի սեպտեմբերին, աջակցում է DisplayPort 1.3 ստանդարտին[11]:
Այլընտրանքային ռեժիմ՝ Mobile High-Definition Link (MHL) - հրապարկվել է 2014 թվականի նոյեմբերին[12], աջակցում է MHL 1.0-3.0 և superMHL[13][14] ստանդարտներին։
Thunderbolt այլընտրանքային ռեժիմ - Աջակցում է Thunderbolt 3 ստանդարտին[15][16][17][18];
HDMI այլընտրանքային ռեժիմ - հայտարարվել է 2016 թվականի սեպտեմբերին[19][20][21][22], աջակցում է HDMI 1.4b-ին։
Այլընտրանքային DisplayPort և HDMI ռեժիմները ներդնելու համար ֆիզիկական ինտերֆեյսի միացման համար օգտագործվում է ադապտերային մալուխ: MHL և Thunderbolt (20 Գբ/վ) ռեժիմների համար օգտագործվում է ստանդարտ Type-C մալուխ, բարձր արագության Thunderbolt 3 ռեժիմը (40 Գբ/վ), ինչպես նաև բարձր հզորության USB Power Delivery 2.0 ռեժիմները պահանջում են հատուկ մալուխներ, որոնք էլեկտրոնային չիպի կողմից նշված են որպես համատեղելի:
Անջատվող մալուխների դեպքում, այլընտրանքային ռեժիմի աշխատանքի համար կարող են օգտագործվել չորս SuperSpeed զույգերը և երկու Sideband կոնտակտները: Դոկ-կայանների, հանվող սարքերի և ոչ անջատվող (մշտական) մալուխների դեպքում կարող են օգտագործվել նաև երկու D+/D- կոնտակտները և մեկ կոնֆիգուրացիայի կոնտակտ: Ռեժիմները կարգավորվում են կոնֆիգուրացիայի կոնտակտի միջոցով՝ օգտագործելով մատակարարի կողմից սահմանված հաղորդագրությունները (VDM):
Ոչ բոլոր այլընտրանքային ռեժիմներն են ներդրված յուրաքանչյուր USB Type-C սարքում, աջակցվող այլընտրանքային ռեժիմները նշված են միակցիչի կողքին գտնվող համապատասխան լոգոներով[23]:
Այս միակցիչի հետ օգտագործման համար ուսումնասիրվում են այլ սերիական բարձր արագության արձանագրություններ, ինչպիսիք են PCI Express-ը և Base-T Ethernet-ը[24]:
USB միակցիչի և մալուխի կոնտակտների սխեմա
Միացիչի ցոկոլավորում
USB Type-C միակցիչի նշանակությունը վարդակից և խրոցակ
Որոշ ոչ ստանդարտ մալուխներ, որոնց մեկ ծայրին USB Type-C միակցիչ է, իսկ մյուս ծայրին՝ A կամ Micro-B ստանդարտ վարդակ, սխալ են միացնում կոնֆիգուրացիոն (CC) ալիքները՝ 56 կՕհմ դիմադրության փոխարեն սնուցման շղթային միացնելով 10 կՕհմ ձգող դիմադրություն։ Արդյունքում մալուխին միացված սարքը սխալ է որոշում թույլատրելի հզորությունը, ինչը հանգեցնում է աշխատանքի խափանման մի շարք արտադրանքների հետ, ներառյալ Apple և Google ընկերությունների արտադրանքը, իսկ որոշ դեպքերում բերում է սնուցման աղբյուրի, հանգույցի կամ համակարգչի USB միացման վարդակի վնասման[31][32][33]։
Պետական աջակցություն
Եվրոպական Միությունը պարտավորեցրել է սմարթֆոնների, պլանշետների, էլեկտրոնային ընթերցիչների, ականջակալների, տեսախցիկների, դյուրակիր կոնսոլների և Bluetooth բարձրախոսների արտադրողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ը անցնել USB Type-C միակցիչի՝ որպես լարային լիցքավորման սարքերի համար մեկ միակցիչ[34]: 2026 թվականի գարնանը այս ստանդարտը կկիրառվի նաև նոութբուքերի համար[35]։
Նշումներ
123456789Պաշտպանված դիֆերենցիալ զույգ, կարող է օգտագործվել USB SuperSpeed (3.0), SuperSpeed+ (3.1), SuperSpeed++ (3.2) - մինչև 20 Գբ/վրկ իրականացնելու համար
1234Չէկրանավորված դիֆերենցիալ զույգ, կարող է օգտագործվել USB Low-Speed (1.0), Full-Speed (1.1),High-Speed (2.0)՝ մինչև 480 Մբ/վրկ արագությամբ իրականացնելու համար։
12Շտեկերում դիֆերենցիալ զույգը միացված է միայն մեկ դիրքում, 2-րդ դիրքում կոնտակտներ չկան:
You are visitor 01402503 — GeezerVison does not store the pages you look up. Best viewed with Netscape Navigator 4.7 or Internet Explorer 6 at 800×600. No cookies required.